ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ – Նորություններ 18.09.2026

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։

Այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի «Ֆեսյբուք»-ի էջում հրապարակած լուսանկարից և գրառումից։ 

Հայաստանի Հարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը: 

 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

 

Leave a Comment