Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպան Դեյնի Դոլակինան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրան ռուսական կողմը բողոք է հայտնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և այլ սպառազինությունների մատակարարումների ավելացման կապակցությամբ։
«Նրան վճռական բողոք է հայտնվել Լոնդոնի կողմից Կիևի վարչակարգին անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների մատակարարումների հետագա ավելացման կապակցությամբ»,— ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել բողոքի ներկայացման վերաբերյալ։
