
Թրամփն ու նրա թիմը հասկանում են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, Известия-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«ԱՄՆ նախագահը և նրա թիմը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերում, տեսնում են Ռուսաստանի Դաշնությանն անվտանգության հուսալի երաշխիքներ անվերապահ տրամադրելու մեր պահանջի դրդապատճառները»,- ասել է նա։
Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշումը, քան նախորդը, սակայն Ռուսաստանը դատելու է ոչ թե խոսքերով, այլ գործերով։
Նրա խոսքով՝ Մոսկվան ձգտում է վերացնել ուկրաինական հակամարտության սկզբնապատճառները՝ գործելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, և հասնել կայուն ու երկարատև խաղաղության՝ Ռուսաստանի շահերի ապահովման հիման վրա։