Կառլեն Հովհաննիսյանը խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում

18 Սեպտեմբերի 2026, 13:39

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը Ռուսաստանի առաջնությունում «Ակրոնի» կազմում խփել է իր առաջին գոլը։

21-ամյա ֆուտբոլիստն օգնել է իր թիմին 2։0 հաշվով հաղթել «Ախմատին»։

Հովհաննիսյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին։ Արդեն 87-րդ րոպեին հայ կիսապաշտպանը աչքի է ընկել՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը և սահմանելով խաղի վերջնական հաշիվը։

Խփած գոլից բացի՝ Հովհաննիսյանը խաղադաշտում անցկացրած ժամանակի ընթացքում կատարել է 9 փոխանցումից 6-ը, կատարել է մեկ խլում և հաղթել է 5 խլումներից 2-ում։ Խաղից հետո SofaScore-ի վիճակագրական պորտալը Հովհաննիսյանին տվել է 7.7 գնահատական։

Leave a Comment