ՔՊ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի պահվածքը դժգոհություն է առաջացրել իշխանական թիմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությանը հորդորել է խստացնել վերահսկողությունը ԱԺ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի ելույթների նկատմամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ պատգամավորի վերջին հայտարարություններն ու պահվածքը դուր չեն եկել Փաշինյանին։ Նա հանձնարարել է «խոսել չիմացող» պատագամավորեներին լռել կամ ելույթները նախապես համաձայնեցնել ղեկավարության հետ։

Իրենց հերթին ՔՊ-ի «հնաբնակներն» ընդդիմադիրների հետ միասին քննադատեում են Վարդանյանին։ Հատկապես հաշվի առնելով փաստը, որ ՔՊ նախընտրական ցուցակում նա զբաղեցնում էր 35-րդ հորիզոնականը՝ ընդգրկված լինելով առաջին 50-յակում։ ՔՊ-ից շատերն, ովքեր ստվերում են հայտնվել, մյուս ճամբարափոխների նման Վարդանյանին ևս լավ աչքով չեն նայում։

Վարդանյանը մինչ ընտրությունները Փարաքարի ավագանու ՔՊ անդամ էր, սակայն տեղեկություններ կան, որ 2021 թվականի ընտրություններին նա մասնակցել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։

Պատգամավորի պաշտոնական կենսագրությունից քաղաքական գործունեության այդ հատվածը բացակայում է։

Վարդանյանը ԱԺ քառօրյա ելույթում ԱԺ ամբիոնից անդրադարձել էր պատգամավորներին անհատապես, խոսել էր սխալ ու ոչ գրագետ հայերենով, հրաժարվել ր ենթարկվել ելույթ ավարտելու հրահանգին։ Նրա խոսափողն անջատել էին։

Leave a Comment