Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք բարձրաստիճան ենթականերիի դատը

Շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի գործով դատավարությունը։

Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Դատարանի բակում այսօր հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նիստի եկած երկրորդ նախագահը դիմել է նրանց՝ ասելով. «Ես ոնց-որ ձեզանից լավ եմ»։

2008-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող այս գործով Քոչարյանն ու նրա երեք նախկին ենթակաները նախկինում մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար։ 2021-ին, սակայն, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց մեղադրանքի հիմքում դրված հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Անցած տարի գործը վերաբացվեց արդեն այլ հոդվածով։ Դատախազությունն այժմ նրանց մեղադրում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ազդեցությունը չարաշահելու համար։ Քոչարյանն ու մյուս մեղադրյալները մեղադրանքը չեն ընդունում։

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տասը մարդ էր զոհվել, մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment