Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է (PAN.am)

Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այդ մասին ասվում է կենտրոնիհաղորդագրության մեջ:

Նրա մոտ արյան զեղում է արձանագրվել:

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։ Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

Ներկայումս նա գտնվում է Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք արյունազեղումը երկարաժամկետ վնաս է հասցրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment