Արդեն երկու շաբաթ է, ինչ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և, ըստ պաշտպանական կողմի, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը։
«Հիշեցնենք նաև, որ փաստաբանական խումբը մինչ օրս չի ստացել կալանավորման որոշումը՝ այն բողոքարկելու նպատակով։
Ստեղծված կրիտիկական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմաց ճեպազրույց կանցկացնեն Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը և նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։
Պրոֆեսոր Ալգենշտետը Հայաստան է ժամանում լուսադեմին և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել իր բուժառուին՝ Գագիկ Խաչատրյանին։
Ճեպազրույցի ընթացքում պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը և փաստաբան Երեմ Սարգսյանը կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին։
Սկիզբը՝ ժամը 10։30
Վայրը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմաց
Հասցեն՝ Նալբանդյան 104
Տևողությունը՝ 30 րոպե
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն»։