Փաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը այլևս միայն Արցախի պետական կառույցների դեմ պայքար չէ։ Սա Արցախի՝ որպես հայկական քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում Արցախի պետական կառույցներին տեղ չկա, իսկ Արցախի հայերի վերադարձի մասին խոսույթը պետք է դադարեցվի, հարցը դառնում է շատ ավելի ծանր։

Leave a Comment