Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային — Հայաստանի Հանրային Ռադիո

Սեպտեմբերի 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց տեղի ազգային թիմի հետ և հաղթեց 4-3 հաշվով։ 

Մեր թիմի կազմում գոլերը խփեցին Ալբերտ Գրիգորյանը, Պուտրուս Վասիլևը, Միքայել Ղանդիլյանն ու Միհրան Դերմենջյանը։ Գրիգորյանն ու Վասիլևն առաջին գոլերը խփեցին ազգային թիմի կազմում։

Սեպտեմբերի 15-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի թիմի հետ։ Դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով (3-3): Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Միհրան Դերմենջյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Այս ընկերական հանդիպումներով ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլին: Մեր ընտրանին ընդգրկված է 1-ին խմբում և մրցելու է Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականների հետ: Որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունգարիային։

Աղբյուր՝ armsport.am

Leave a Comment