Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։


 


Վարչապետը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական սերտ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։


 


Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment