Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել հարյուրամյա պատերազմի կամ Երրորդ համաշխարհային պատերազմի: Ֆրանսիան այլևս չի կարող Կիևին նույն մակարդակի օգնություն ցուցաբերել, հայտարարել է աջակողմյան «Ֆրանսիական ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։
Լը Պենը առաջարկել է կազմակերպել միջազգային համաժողով՝ հակամարտության լուծումներ գտնելու համար: Նա ասել է, որ ցանկանում է քննարկել այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։
Միևնույն ժամանակ, Լը Պենը նշել է, որ Ֆրանսիան չունի Կիևին ներկայիս մակարդակի օգնություն ցուցաբերելու ռեսուրսներ։
Լը Պենը 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածուներից մեկն է: Օգոստոսին անցկացված հարցման համաձայն, Լը Պենը կարող է ստանալ ձայների 35%-ից 38%-ը։