Կառավարության այսօրվա նիստում որոշվել է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացնել ևս 1 մլրդ 110 միլիոն դրամ։ Այդ գումարը կուղղվի 19 համայնքում իրականացվող 25 ծրագրի։ Ներկայացնելով այս տվյալը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշել է, որ ընթացիկ տարում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար արդեն հատկացվել է 12 միլիարդից ավելի դրամ, իսկ վարչապետը արձանագրել է, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալները աճում են։ Նիստում քննարկվել է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։