Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին մեկուսացնել Հարավային Կովկասում զարգացումներից. Շոյգու

Արևմտյան երկրները ձգտում են մեծացնել Ռուսաստանի համար սպառնալիքները Անդրկովկասում և մեկուսացնել այն տարածաշրջանի գլոբալ գործընթացներից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Արևմտյան պետությունների քաղաքականությունն ուղղված է ճիշտ հակառակին՝ անկայունացմանը, սպառնալիքների մեծացմանը, գլոբալ Հարավի հետ մեր փոխազդեցության նվազեցմանը և, վերջին հաշվով, գլոբալ գործընթացներից Ռուսաստանին մեկուսացնելուն», – ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գիտական ​​և փորձագիտական ​​խորհրդի նախագահության նիստում։

Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական հակառակորդները ջանք ու միջոցներ չեն խնայում Անդրկովկասի պետությունների և Ռուսաստանի միջև կապերը խզելու և իրենց սահմանների երկայնքով լարվածության կետեր ստեղծելու համար։

Leave a Comment