Հնդկաստանի ԱԳ նախարարությունը հերքել է այն լուրերը, որ համաշխարհային առաջնորդները հիվանդացել են BRICS գագաթնաժողովի ժամանակ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, թե Նյու Դելիում կայացած BRICS գագաթնաժողովից հետո մի քանի համաշխարհային առաջնորդներ հիվանդացել են։ Նախարարությունը համապատասխան գրառում է կատարել իր սոցիալական ցանցերի էջում։

«Զգուշացում. կեղծ լուրեր։ Մենք զգուշացնում ենք սոցիալական ցանցերում նման չարամիտ գրառումների մասին», – գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

BRICS-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Նյու Դելիում՝ Հնդկաստանի նախագահության ներքո, սեպտեմբերի 12-13-ը։ Մասնակիցները միաձայն ընդունել են Դելիի վերջնական հռչակագիրը, որը բաղկացած է 140 կետից։

Leave a Comment