Լոռու մարզում ուժեղ կարկուտը մեքենաներ է վնասել

Երեկ` սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր և Լոռի Բերդ համայնքների մի շարք բնակավայրերում տեղացել է ուժեղ կարկուտ, որի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, ցանքատարածություններ և բնակելի տների տանիքներ։

Leave a Comment