Եվրոպական դիտորդական խմբերի հետ հանդիպման ժամանակ, երբ մեզ հարցնում էին՝ ինչ ենք տեսնում մինչև ընտրությունները, ինչպես է ընթանում գործընթացը, մենք ներկայացրեցինք, որ գործընթացը բավականին հետաքրքիր է։ Նաև ներկայացրեցինք ձեր կենսագրությունը և ասացինք, որ շատ հավասարակշիռ և հավասարազոր նայող թեկնածու ունենք, ԿԸՀ ղեկավար ունենք, ով բոլոր ուժերին մի աչքով է նայում։ Այս մասին ԱԺ նիստում դիմելով ԿԸՀ ղեկավարին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Հետո ասացինք, որ, բայց, մի հատ թերություն կա․ դուք աշխատել եք իշխող քաղաքական ուժի ղեկավարի անձնական ընկերությունում։ Հետո նաև մի բան ասացինք՝ երկրորդ զուգահեռը․ ասացինք, որ նաև այդ ուժի մեջ եք եղել՝ մինչև ԿԸՀ ղեկավար դառնալը»,– ասել է նա։
Պատգամավորը շեշտել է, որ Վահագն Հովակիմյանը չի կարող լինել ԿԸՀ ղեկավար։
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ, դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, դուք վառ արտահայտում եք ան հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը մեր երկրում»,– ասել է նա։