ԹՐԻՓՓ-ի իրագործումից առավելություններ են ստանալու տարածաշրջանի, ինչպես նաև տարածաշրջանից դուրս նախագծին մասնակցություն ունեցող բոլոր երկրները. Փաշինյան

Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործումից առավելություններ են ստանալու տարածաշրջանի, ինչպես նաև տարածաշրջանից դուրս նախագծին մասնակցություն ունեցող բոլոր երկրները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԹՐԻՓՓ-ը մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում ենք դիտարկում, մենք դա տեսնում ենք որպես խաղաղության և ոչ թե հակառակի գործիք: Պետք է օգտվել այդ հնարավորությունից»,-ասաց Փաշինյանը:

 

Leave a Comment