Շարունակում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների գույքագրում իրականացնել. Փաշինյան

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են գույքագրման գործընթացը՝ երկու երկրի հարաբերությունների հստակեցման համատեքստում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյան:

«Բիշքեկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ մենք պայմանավորվեցինք՝ շարունակում ենք Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների գույքագրում իրականացնել՝ տեսնելու, թե դրանք ինչ շերտերից են բաղկացած: Գալիս է երկաթուղու հարցը, բոլորը սկսում են զբաղվել դրանով, հետո գալիս է գազի հարցը. ՀՀ-ՌԴ հարաբերությունները բազմաշերտ են և այդտեղ բազմաթիվ խնդիրներ, հարցեր, հնարավորություններ կան»,- նշել է Փաշինյանը:

 

Leave a Comment