Ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ակցիաներ է նախատեսում․ ԶԼՄ – armeniatoday.am

Ընդդիմությունն ու Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները նախատեսում են սեպտեմբերի 27-ին՝ Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ, նստացույց և վրանների տեղադրում կազմակերպել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ սեպտեմբերի 27-29-ը հանրահավաք կազմակերպելու թույլտվության համար Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն իշխանությունները թույլատրել են միայն սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-22:00-ը:

Լրատվականը տեղեկացել է, որ կազմակերպիչները մտադիր են երկօրյա հավաքի մերժման դեպքում անցնել ինքնաբուխ գործողությունների:

Ակցիաների օրակարգում ներառված են սոցիալական, քաղաքական և Արցախ վերադարձի հարցերը: Բողոքող կողմը նշում է, որ բնակապահովման աջակցության ծրագիրը բավարար չէ կացարան ձեռք բերելու համար, իսկ բնակվարձերի թանկացման պատճառով որոշ ընտանիքներ ապաստանել են Արցախի ներկայացուցչության շենքում:

Բողոքի ակցիաների մյուս պահանջները վերաբերում են 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի աճյունների արտաշիրմմանն ու Հայաստան տեղափոխմանը, ինչպես նաև Արցախի ներկայացուցչության շենքի պահպանմանը, որի շուրջ դատական գործընթացներ են ընթացնում:

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը բարձրացրել էր այս խնդիրը, ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տա «պետության մեջ պետության» գոյություն և վերահաստատել է Արցախի պետական ինստիտուտների լուծարման անհրաժեշտությունը:

Leave a Comment