Իշխանության ներկայացուցիչը 2018 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կապել է աշխարհի առաջնության ընթացքում կատարված խաղադրույքների հետ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ասում է՝ 2018 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11 տոկոս։ Աշխարհի առաջնության շնորհիվ մարդիկ ստավկա դնելով տնտեսական աճ են ապահովել։ Հիմա տնտեսական աճի նոր մոդելի հետ գործ ունե՞ք։ Ստավկաներով տնտեսական աճի ապահովո՞ւմ։ Դուք ուրիշ մոդել էիք լրիվ խոստանում»,- ասել է նա։