Թուրք նավաստիները Հաագայի Միջազգային քրեական դատարան բողոք են ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի

Թուրք նավաստիները Միջազգային քրեական դատարան բողոք են ներկայացրել Reyhan Sarı բեռնատար նավի վրա հարձակումից հետո, դիմումատուների փաստաբանին հղում անելով, հայտնել է HaberDenizde պորտալը։ Այն մասնագիտացած է նավագնացության նորությունների լուսաբանման մեջ։

Թուրքական նավի վրա հարվածի հետեւանքով զոհվել էր 54-ամյա բոցման Սավաշ Չաքարը։ Տուժած կողմի պնդմամբ՝ հարձակումը ուկրաինական ծագում ունի։ Հրապարակումից հետեւում է, որ ՄՔԴ-ի դատախազություն են փոխանցվել հավաքված բոլոր ապացույցները։

Դիմումատուներն են նավի սեփականատերը, հարձակման պահին նավում գտնվող 12 նավաստիները եւ զոհվածի ընտանիքը։ Ըստ նրանց փաստաբան Նուրի Քորայ Քուրունիի՝ հետաքննությունը ցույց է տվել, որ նավին հարվածել է կասետային զինամթերք։ Նրա խոսքով՝ զինամթերքը ծակել է բնակելի հատվածի արտաքին պատյանը եւ պայթել ներսում՝ ցրելով հարյուրավոր խոցող տարրեր։

Leave a Comment