Կառավարությունը ՔԿ-ին և ՍԴ-ին գումար կհատկացնի – armeniatoday.am

Կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում որոշել է պահուստային ֆոնդից գումար հատկացնել Քննչական կոմիտեին և Սահմանադրական դատարանին։ Կառավարության նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

ՔԿ-ին շուրջ 246,3 մլն դրամ կհատկացվի լրացուցիչ փորձաքննությունների, իսկ ՍԴ-ին՝ մոտ 38,9 մլն դրամ՝ դատավորների հավելավճարների համար։

ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնը 2026 թվականի առաջին չորս ամսում օգտագործել է փորձաքննությունների համար նախատեսված տարեկան միջոցների 69,23%-ը։ Այդ ընթացքում կենտրոնը հետազոտել է 8366 օբյեկտ և տվել 2153 փորձագիտական եզրակացություն։ ՔԿ-ի հիմնավորմամբ՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման քրեական վարույթների քննության ժամկետները կարող էին երկարաձգվել։

ՍԴ դատավորների հավելավճարները սահմանվել են 2026 թվականի ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով։ Նշվում է, որ հավելավճարը կախված է պաշտոնավարման ստաժից․ երկրորդ տարում այն կազմում է աշխատավարձի 20%-ը, երրորդում՝ 35%-ը, իսկ չորրորդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարի ավելանում է ևս 10 տոկոսային կետով։

Հաշվարկում ներառվում է նաև փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ կուտակված ստաժը։
Հավելավճարները սահմանվել են 2026 թվականի ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով։

Leave a Comment