Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով. դեսպանատունը հրավիրում է մասնակցել միջոցառմանը

Կանադայում Հայաստանի դեսպանատունը ցանկացողներին հրավիրում է Անկախության օրը լինել Նիագարայի ջրվեժի մոտ։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի 🇦🇲գույներով»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նույն գրառման մեջ հայտնվում է, որ սեպտեմբերի 21- ին Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը, իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։

Leave a Comment