«Վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

«Վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց քաղաքական հակառակորդներին հետապնդելու, իրավապահ մարմիններին ապօրինի ցուցումներ տալու և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող բիզնեսները՝ ապօրինաբար կապարակնքելու մեջ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 135 տոկոսով աճել են՝ ընդգծելով․ Սա կոնկրետ այն թիվն է, որը մենք թալանչիներից վերցրել ենք և ուղղել ենք ժողովրդի կարիքները հոգալուն»։
«Ասում են ոչ մի բան չեն ապացուցել։ Ապացուցման կարիք ունի՞ լրացուցիչ, որ ամբողջ կյանքը պետական պաշտոն զբաղեցրած անձը և նրա ընտանիքը 200-300-400 միլիոն դոլարի ունեցվածք ունեն, այսինքն ի՞նչը պետք է ապացուցենք։ Ուզում եք ասել, որ կա այդպիսի տեսական հնարավորությո՞ւն և դա դա նորմա՞լ է, որ մարդը 10 տարի երկրի ղեկավար լինի ու միլիոնատեր լինի։ Ես հարց եմ տալիս, 8 տարի վարչապետ եմ, ինչի՞ ես միլիոնատեր չեմ, այսինքն՝ դուք խելո՞ք եք, մենք՝ ոչ այնքան»։

«Ասում է՝ հա։ Հեսա կտենանք ով ա խելոք․․․ Ասում եմ՝ վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք։ Հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»,- հունից դուրս գալով և դիմելով Լևոն Քոչարյանին՝ ասաց Փաշինյանը։

Leave a Comment