Պետական փաստաթղթերում այլևս տարբեր ձևով չեն կիրառվի թարգմանված ու փոխառված հասկացությունները

Պետական փաստաթղթերում և օրենսդրության մեջ թարգմանված ու փոխառված հասկացությունների և հատուկ անունների կիրառությունը կկանոնակարգվի։ Կառավարության նախագիծը նախատեսում է սահմանել դրանց կանոնարկման կարգը, ինչպես նաև գործընթացն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգն ու աշխատակարգը՝ միօրինակ կիրառություն և բովանդակային թյուրըմբռնումների ու իմաստային տարընթերցումների կանխում ապահովելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքի ընդունմամբ, որով «Լեզվի մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացվել է թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման լիազորության իրացման համար անհրաժեշտ լիազորող նորմով։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հաստատել պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող՝ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, ինչպես նաև կանոնարկումն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը։

Առաջարկվող կարգավորմամբ կընդունվի «Լեզվի մասին» օրենքով նախատեսված «Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծը։

Ընթացիկիրավիճակը և խնդիրները

Թեև «Լեզվի մասին» օրենքով սահմանված է պետական փաստաթղթաշրջանության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման նորմը, բայց գործող իրավակարգավորումներով կարգավորված չեն պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգն ու աշխատակարգը։ Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն ապահովող իրավական մեխանիզմների բացակայությունը խոչընդոտում է կանոնարկման գործընթացը կազմակերպելուն և պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ հասկացությունների և հատուկ անունների միօրինակ կիրառությունն ապահովելը։ Սա հանգեցնում է նրան, որ հաղորդակցական մակարդակում հաճախ բովանդակային թյուրըմբռնումներ են առաջանում փաստաթղթերի բովանդակության լիարժեք փոխանցման հարցում։

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշուման ընդունմամբ կարգավորվում են պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների և հատուկ անունների կանոնարկման իրավական մեխանիզմները։ Դրանք միտված են կանոնարկման գործընթացը լիարժեք կերպով իրականացնելուն։

Ակնկալվողարդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների միօրիանկ կիրառության գործքակազմ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Այն թույլ կտա հաղորդակցական մակարդակում խուսափել առաջ եկող բովանդակային թյուրըմբռնումներից և իմաստային տարընթերցումներից։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված հաստատությունները և անձինք

«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծը բխում է.

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «Մեր ազգային արժեքները» բաժնի 3-րդ կետից, համաձայն որի` հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը սահմանված են որպես ազգային արժեքներ: Այս համատեքստում կարևոր է լեզվական հաղորդակցության կանոնների ստանդարտացումը և համընդհանուր ճանաչումը։

  • Առաջարկվող փոփոխությունները համահունչ են նաև Կառավարության՝ տարբեր ոլորտներում միասնական ստանդարտներ սահմանելու քաղաքականությանը։ Մասնավորապես` ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 482-Լ որոշմամբ հաստատված պետական ստանդարտացման ծրագրով սահմանված գործողություններն այնպիսին են, որ թույլ են տալիս համընդհանուր կիրառության միասնական ստանդարտներ սահմանել տարբեր ոլորտներում: Այս համատեքստում պետական փաստաթղթաշրջանության և օրենսդրության մեջ հասկացությունների և հատուկ անունների միօրինակ կիրառության ապահովումը լրացնում է միասնական ստանդարտներ սահմանելու Կառավարության քաղաքականությունը լեզվի ոլորտում։

Leave a Comment