Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես կարող է Հայաստանը միանալ ԵՄ-ին այլ երկրներից առաջ, որոնք տարիներ շարունակ թեկնածուի կարգավիճակ ունեն։
«Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրամիությունում, որտեղ Թուրքիան կամ Սերբիան տասնամյակներ շարունակ հերթի են սպասում», – ասել է Լավրովը Միջազգային երիտասարդական փառատոնում։