Այդ օրը ժամը 20։50-ից 21:00-ի սահմաններում անհայտ անձը Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի անվտանգության աշխատակիցը ծխի հոտը զգացել է, ապա հայտնաբերել է կրակի օջախը ու կարողացել է կանխել տարածումը։
Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են հրկիզում կատարողի ինքնությունը, ում հայտնաբերել և ներկայացրել են Արմավիրի համայնքային ոստիկանություն։