ԹՐԻՓՓ-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության ընթացքում որոշել է, որ ԹՐԻՓՓ համաձայնագիրը համապատասխանում է հիմնական օրենքին։

Զեկուցողը եղել է ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանը:

«Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշված է ՍԴ որոշման մեջ։

Համաձայնագիրն արդեն կարող է Ազգային ժողով ներկայացվել վավերացման համար։

Leave a Comment