Press TV-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։
«ԻՀՊԿ ուժերը, օգտագործելով նոր, ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգ, Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 անօդաչու թռչող սարք են խոցել», – ասվում է Press TV Telegram ալիքի հաղորդագրության մեջ։