Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել բրազիլական Սան Պաուլոյում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստուհին մրցել է աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինացի Խուլիա Ռիերայի հետ ու հաղթել 6:2, 6:4 հաշվով: 1/8 եզրափակչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի կամ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Չարաևան, կամ չինացի Յու Սյաոդին:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 155-րդն է։