
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատել Արթուր Մուրադյանին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝
— սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազե֍ ծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
— արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աՍ տոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
— չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը, արտադրական շինության մակերևույՍ ին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պարենային հումքի պահպանման պայմանները,
— պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվ ող նյութերից,
— առաստաղները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաՍ տաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու վտանգը,
-սննդի կառույցը սարքավորված չի եղել սանհանգույցով, չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: