ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին: Այս մասին տեղեկանում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տելեգրամյան էջից: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի. «ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում երկիրը կարող է զրկվել այն հնարավորություններից, որոնցից ներկայումս օգտվում է։
Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստանում է էական արտոնություններ, որոնք հնարավորություն են տվել 11 տարվա ընթացքում երեք անգամ ավելացնել երկրի տնտեսության ծավալը։ Ընդ որում՝ 2020 թվականից ի վեր տնտեսական աճը կազմել է շուրջ 55 տոկոս»,- նշել է նա, մանրամասն՝ տեսանյութում։