Reuters-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի նիստ կանցկացնի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շուրջ հութիների գործողությունների վերաբերյալ։
Հութիները վերահսկում են Եմենի՝ նեղուցին հարող ափերի մեծ մասը, հայտարարել են Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի նավահանգիստների շրջափակման մասին և հարձակումներ են իրականացրել սաուդական նավերի դեմ։
Կատարի կառավարությունը նախազգուշացրել է, որ Բաբ էլ-Մանդեբի ավելի լայն փակումը կարող է «աղետալի» հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար՝ հատկապես էներգակիրների համաշխարհային գների վրա։
