Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զանգերին։
Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է իր նախկինում արտահայտած դիրքորոշումը, որ ԵՄ-ն չի կարող հանդես գալ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լիարժեք միջնորդ, քանի որ աջակցում է Կիևին։