Ադրբեջանի Խըրդալան քաղաքում` սահմանից շատ հեռու, ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է զոհվել։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ականը պայթել է այն տանը, որտեղ նա ապրել է։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։