Իսրայելական ուժերը Բեթղեհեմի մոտակայքում առևանգել են իրանական Press TV-ի լրագրողին

Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին՝ Բեթղեհեմի մոտ, առևանգել են իրանական Press TV հեռուստաալիքի լրագրող Նաքքա Համեդին: Այս մասին հայտնել է հեռուստաալիքը:

Համեդի գործընկերներից մեկի խոսքով՝ իսրայելցիները ձերբակալել են ողջ նկարահանող խմբին, խուզարկել նրանց, ապա ազատ են արձակել օպերատորներին, իսկ լրագրողին տարել են անհայտ վայր։

Press TV-ն հիշեցրել է, որ Նաքքա Համեդն արդեն երկու անգամ թիրախավորվել էր Արևմտյան ափին իր աշխատանքի ընթացքում։ Լրագրողն առաջին անգամ վիրավորվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ Քալանդիա փախստականների ճամբարից հաղորդում անելիս, իսկ երկրորդ անգամ՝ այս տարվա օգոստոսի 6-ին։

Leave a Comment