Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը։
Բուրաբայ քաղաքում հանդիպել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության և Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։
Կողմերը քննարկել են ահաբեկչության, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարը։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը։
