TRIPP մուտքն ու երթուղուց ելքը կլինեն Ադրբեջանից․ Բայրամով – armeniatoday.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնող TRIPP (Trump Route for International Peace and Prosperity՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») երթուղու մուտքն ու դրանից ելքը կիրականացվեն Ադրբեջանից։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտված է 95%-ով, իսկ երկաթուղային հատվածինը՝ 75%-ով։ Երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։

Ադրբեջանական կողմը շարունակում է նախագիծն անվանել «Զանգեզուրի միջանցք»՝ չնայած Երևանի՝ TRIPP անվանումն օգտագործելու կոչերին։

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ խոսքը TRIPP նախագծի, այլ ոչ թե «միջանցքի» մասին է։

Բայրամովի խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային հատվածի երկարությունը կկազմի 42 կմ։ Նա հայտարարել է, որ նախագծի իրականացման շուրջ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հայտնել էր, որ TRIPP-ի կառուցումը կարող է սկսվել 2027 թվականի սկզբին։

Կարդացեք նաև՝

Փաշինյանը Ալիևի և Թրամփի հետ Սյունիքով անցնող երթուղու և կարգավորման վերաբերյալ հռչակագիր է ստորագրել

Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը

Leave a Comment