Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է երկրի ռազմական ուժը հետագայում հզորացնելու և զգոնությունը պահպանելու անհրաժեշտության մասին՝ դա բացատրելով միջազգային հարաբերություններում ուժի գործոնի աճող դերով։ Նա այս մասին ասել է Բաքվում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Ալիևի խոսքով՝ ժամանակակից աշխարհում «առաջին պլան է մղվել ուժի գործոնը», ուստի Ադրբեջանը մտադիր է շարունակել ապավինել սեփական ռազմական ներուժին։
Չնայած Երևանի և Բաքվի հարաբերություններում խաղաղության օրակարգին՝ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պարբերաբար խոսել բանակի հզորացման անհրաժեշտության մասին և մեծացնել պաշտպանության ու անվտանգության ծախսերը։
