
«Քանի որ հիշատակեցիք փղին և «Դաշնակցության»-ը համեմատեցիք այդ հզոր և ծանրակշիռ կենդանու հետ, մի հարց տամ․ վերջին անգամ ե՞րբ է Դաշնակցությունն ինքն իրենով որևէ լուրջ արդյունք գրանցել»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։
«135-ամյա կուսակցությունը դարձել է Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը․․․ Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»,- նշեց Կոնջորյանը՝ հավելելով՝ ձեր սուրը դրեք պատյանը, որովհետև ձեր սուրը բան չի կտրում։