«Քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ քննչական ենթակայությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով»,- նշեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ Shamshyan-ը հայտնել էր, որ Երևանի բնակիչ Հարություն Ք.-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Նա հայտնել է, որ 2025 թվականի ապրիլին Հովիկ Աբրահամյանի ցուցումով իր քրոջ՝ Ալլա Ք.-ի անվամբ հիմնադրվել է «Սմարթ Կարգո» ընկերությունը՝ ՌԴ-ից Հայաստան շաքարավազ ներկրելու համար:
Հարություն Ք.-ն նաև նշել է, որ 2026 թվականի մայիսից Հ. Աբրահամյանն իրենից պահանջել է չզբաղվել շաքարավազի ներկրմամբ և հանդես գալ միայն որպես միջնորդ, որպեսզի ներկրումն իրականացնի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է վերջինիս բիզնեսը: Դրա դիմաց առաջարկվել է 15-20 հազար դոլար, իսկ հրաժարվելու դեպքում սպառնացել են, որ «ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն»:
Կարդացել են
անգամ