Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, մեր ժողովրդի դեմ կատարված վայրագությունները, երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, ինչպես նաև թույլ չի տա, որ մեր ժողովրդի դեմ իրականացվեն ավելի նենգ ծրագրեր»,- Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
Սա ասել է մեկը, որի զինվորները 4 տարի առաջ՝ այս օրերին, մասնատել են հայ կին զինվորների մարմինները, ասել է մեկը, որի ուղիղ հրամանով Արցախում ոչնչացվել են հայկական եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանները, որի օգնական Հաջիևը 2 օր առաջ բռնազավթված Գանձասարում ծաղրել է հայերին, ինչն ատելության ու թշնամանքի հերթական ապացույցն է։
Ալիևը շարունակում է զրպարտել, սպառնալ մեզ՝ միջազգային հարթակներում հայ ժողովրդին ներկայացնելով «օկուպանտ, մարդասպան, վանդալ», որովհետև այդ երկրից հնչող ամենանվաստացուցիչ հայտարարություններին Հայաստանի իշխանությունների որևէ շրջանակ մինչ այսօր չի պատասխանել, չի հակադարձել. զիջողի, հնազանդի, կամազուրկի կեցվածքով ամեն օր պատրաստ են լսել նորանոր սպառնալիքներ, նվաստացուցիչ խոսքեր, ծաղրուծանակ, արհամարահական հայտարարություններ։
Երեկ չեն պատասխանել Հաջիևին, այսօր Ալիևն ավելի է սեղմել նվաստացման օղակը։