Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը, համաձայն որի՝ Վանաձոր ու Փամբակ համայնքները և Արարատ ու Վեդի համայնքները կմիավորվեն։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ-ից։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ քննարկեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։ Այսպիսով Նախատեսվում է Լոռու մարզում ձևավորել նոր՝ Վանաձոր համայնք Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով: