Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Hyundai Elantra»-ն Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային, «Ford Transit»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Tesla»-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին տուժածին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։
«Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։