Հորմուզի նեղուցում ծովային երթևեկությունը շարունակում է նվազել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը։
Ըստ տվյալների՝ սեպտեմբերի 14-ին Հորմուզի նեղուց է մտել երկու նավթատար նավ, դուրս է եկել երկու բեռնատար նավ։ Նախորդ օրը այս ծովային ուղիով անցել էր տասը նավ։
«Ալ Արաբիան» նշում է, որ փետրվարի 28-ի ԱՄՆ-Իրան հակամարտությունից առաջ Հորմուզի նեղուցով ամեն օր անցնում էին մոտ 125 խոշոր առևտրային նավեր, այդ թվում՝ նավթատարներ, գազատարներ, բեռնատարներ և կոնտեյներային նավեր։ Այս երթուղին կազմում էր աշխարհի օրական հում նավթի և հեղուկ բնական գազի փոխադրումների մոտ 20%-ը։