Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

15 Սեպտեմբերի, 2026

Այս մասին, ըստ ադրբեջանական «AZƏRTAC» գործակալության, Հաքան Φիդանի հետ համատեղ մամուլի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանի հիմնական մասից դեպի Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է։

Երկաթուղու շինարարության մակարդակը կազմում է մոտ 75 տոկոս։ Երկու նախագծերի ավարտն Ադրբեջանի հիմնական մասում նախատեսվում է 2027 թվականի առաջին կեսին», — ասել է նախարարը։

Leave a Comment