13:11 15.09.2026
ԳԴՀ Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ […] …
13:04 15.09.2026
Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ենոքավան համայնքի իրավահաջորդ Իջևան համայնքի և ֆիզիկական անձի՝ 2017 թվականի մայիսի 10-ին կայացված աճուրդային վաճառքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով: Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը Դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի […] …
12:58 15.09.2026
Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի […] …
12:51 15.09.2026
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, վարձակալած ավտոտնակում պատրաստում, շշալցնում և իրացնում է օղի ու կոնյակ։ Ըստ օպերատիվ տեղեկության՝ 43-ամյա տղամարդը կեղծ ալկոհոլային խմիչքն իրացնում է 41-ամյա համաքաղաքացու միջոցով՝ նրա կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով։ Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Կազմված […] …