Սոչիի օդանավակայանում 75 չվերթ է հետաձգվել

Սոչիի միջազգային օդանավակայանում ուշանում են 75 չվերթի մեկնումներն ու ժամանումները, որոնցից 39-ը՝ ավելի քան 5 ժամով։

Ուշանում են մեկնումները դեպի Կազան, Նիժնևարտովսկ, Կուրգան, Տոմսկ, Եկատերինբուրգ, Սամարա, Իժևսկ, Տյումեն և Նիժնի Նովգորոդ, երկուական դեպի Բառնաուլ, Պերմ և Նովոսիբիրսկ, և երեք չվերթ Մոսկվա։

Իսկ ժամանումները ուշանում են Տյումենից, Նովոսիբիրսկից, Ուֆայից, Օմսկից, Չեբոկսարիից, Սիկտիվկարից, Սարատովից, Տոմսկից և Սամարայից, երկուական չվերթ Եկատերինբուրգից, Նիժնի Նովգորոդից և Նիժնևարտովսկից, և երեքական՝ Պերմից և Կազանից։

75 չվերներից 31-ը մեկնում են, իսկ 44-ը՝ ժամանում։

«Ռոսավիացիան» բազմիցս ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Սոչիի օդանավակայանում և այլ ռուսական օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա: Վերջին անգամ Սոչիում սահմանափակումներ են սահմանվել սեպտեմբերի 14-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19:55-ից մինչև 20:18-ը: Տարածաշրջանում սահմանափակումներ են սահմանվել նաև Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Leave a Comment