ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները վերջերս ավելացրել է Tomahawk թևավոր հրթիռների, Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգերի և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը։
«Ես հենց նոր ստացա հաղորդագրություն, որ Միացյալ Նահանգները արտադրում է ավելի շատ բարձր տեխնոլոգիական, առաջադեմ զենք, քան երբևէ իր պատմության մեջ։ Դրանք ամեն օր մատակարարվում են մեր զորքերին Մերձավոր Արևելքում և դրանից դուրս», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։
«Այս արտադրության ուշադրության կենտրոնում են Patriot, THAAD, Tomahawk և Standard հակաօդային համակարգերը, որոնցից մենք արդեն մեծ քանակությամբ ունենք», – եզրափակել է Թրամփը։